Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Բրայզան՝ Ադրբեջանի ու Ղարաբաղի մասին

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան անդրադարձել է Ադրբեջանի ներքաղաքական խնդիրներին, երկու երկրների հարաբերություններին ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Քաղաքական բարեփոխումների առումով պետք է նշել, որ, որոշ «հաջողությունների» հետ մեկտեղ, Ադրբեջանը հետընթաց է ապրել: Խոսքը լրագրողների և բլոգերների ձերբակալությունների մասին: Ես այդ խնդիրը բազմիցս քննարկել եմ Ադրբեջանի կառավարության անդամների հետ:

Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը գնա ոչ թե քաղաքական ավտորիտարիզմի ու իսլամական էքստրեմիզմի ճանապարհով, այլ՝ այլընտրանքային ուղով: Թվում է, թե Ադրբեջանը ճիշտ ճանապարհ է ընտրել և պետք է շարունակի առաջ շարժվել այդ ճանապարհով:

Կարճատև պլանում որոշ բարեփոխումներ կարող են թվալ ռիսկային, սակայն երկարատև հեռանկարում դրանք կնպաստեն կայունությանը: ԱՄՆ-ը մշտապես աջակցում է ազատ հանրահավաքներ անցկացնելուն և Ադրբեջանի կառավարության հետ բանակցելիս այդ հարցը մշտապես պահում է իր ուշադրության կենտրոնում:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությանը, ապա այն կարելի է անվանել հաջող: Հուսով եմ, որ Ադրբեջանը, ընդլայնելով իր էներգետիկ արտահանման հնարավորությունները, սեփական ներդրումը կունենա Եվրոպայի գազամատակարարման դիվերսիֆիկացման մեջ:

Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ համագործակցում է նաև դեպի Աֆղանստան խաղաղապահ ուժերի համար նախատեսված բեռների առաքման հարցում»:

Երկրորդ տարին անընդմեջ հետաձգված ամերիկա-ադրբեջանական համատեղ զորավարժությունների («Տարածաշրջանային պատասխան 2011») առնչությամբ Բրայզան խնդրել է հարցը հասցեագրել ադրբեջանական կողմին:

Բրայզան պատասխանել է նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի հարցերով բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովին, որը քննադատել էր ԱՄՆ-ին ու միջազգային կառույցներին Ղարաբաղի հարցում «անարդար» դիրքորոշում ունենալու համար.
«Հակամարտության արդարացի կարգավորման համար բանակցությունների սեղանին առկա են արդար առաջարկներ: Պարզապես մնացել է վերջնական մշակման հասցնել դրանք: Քանի դեռ հակամարտող կողմերը չեն հանգել համաձայնության, հավասարակշռված մոտեցման մասին խոսք անգամ լինել չի կարող»:

Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, օգտվելով նրանից, որ Կոնգրեսը գտնվում է արձակուրդում, Բրայզային նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ի դեպ, Օբաման նրան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակել էր դեռևս 2010 թվականի մայիսին:

Ապա դա հաստատել էր Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, սակայն հայամետ սենատոր Բարբարա Բոքսերի (որը դարձյալ վերընտրվել է Սենատում) ջանքերով Բրայզայի թեկնածությունը քվեարկության չդրվեց Սենատի լիագումար նիստում և հանվեց օրակարգից: Այժմ Բրայզան, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն սպասում են Սենատում իրենց թեկնածության վավերացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում