Մադրիդի «Ռեալ»-ի երկու խաղացող` հարձակվող Կարիմ Բենզեման և պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածքներ են ստացել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Էյբար»-ի դեմ հանդիպմանը:
Նշված ֆուտբոլիստները փոխարինվել են ընդմիջման ժամանակ: Բենզեման և Վարանը լքել են խաղադաշտը` ծնկի շրջանում ունեցած ցավերի պատճառով:
Այսօր նրանք բուժզննում կանցնեն, որի արդյունքում կպարզվի վնասվածքի ծանրության աստիճանը:







































