Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանրաքվեի արդյունքներն անվանել է ԵՄ երկրների միջև միգրանտների համար քվոտաների բռնի բաշխման հակառակորդների պարտություն: Այս մասին հայտնում է BBC-ն:
Քվեարկածների մոտ 98%-ը դեմ է արտահայտվել ԵՄ անդամ երկրներում 160 000 միգրանտների տեղավորելու բլոկի մտադրություններին, որոնցից 1294-ը պետք է Հունգարիային բաժին ընկնեն: Այդ բոլոր մարդիկ փախստականներ են Սիրիայից, Իրաքից և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներից:
Միաժամանակ, հանրաքվեին ընտրողների մասնակցությունը անհրաժեշտ նվազագույնից ցածր է եղել՝ ընտրողների 43%-ը 50%-ի փոխարեն:
Դա ընդդիմությանը հիմքեր է տվել հայտարարելու, որ հանրաքվեի արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն: Սակայն Օրբանը քվեարկության արդյունքն անվանել է սպառիչ և՛ քաղաքական տեսանկյունից, և՛ օրինականության տեսանկյունից:
Նա ԵՄ ղեկավարներին կոչ է արել ուշադրություն դարձնել հունգարական քվեարկության արդյունքներին և զգուշացրել է, որ երկրի սահմանարության մեջ փոփոխություններ կանի՝ անհրաժեշտ, որպեսզի հանրաքվեի արդյունքը ճանաչվի պարտադիր կատարման համար:









































