«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ մտադիր չէ քննարկել թիմի կիսապաշտպան Յայա Տուրեի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ավելի վաղ Գվարդիոլան պահանջել է, որպեսզի ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը ներողություն խնդրի` իր աշխատանքի մեթոդները բազմիցս քննարկման տհաճ առարկա դարձնելու համար:
«Յայան թիմի հետ մարզվում է ամեն օր, և նրա մարզումները լավ են անցնում: Այլևս չեմ ցանկանում խոսել Յայա Տուրեի մասին: Դուք գիտեք իմ կարծիքը»,- The Independent-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:







































