Monday, 29 04 2024
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել

Ոչ ստանդարտ մոտեցում Ղարաբաղյան խնդրում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պատկանում է այն հակամարտությունների թվին, որոնց կարգավորման պայմաններ այսօր չկան: Նա հայտարարել է, որ կարգավորման պատրաստ չեն երկու երկրների նախագահները:

Քերիի հայտարարությունը հնչում է տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների այցին ընդառաջ, որը տեղի է ունենալու մոտ ապագայում՝ ինչպես ազդարարվել էր մի քանի շաբաթ առաջ: Համանախագահները հայտարարություն էին տարածել, որում նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն էին հայտնել: Քերիի հայտարարությունը, սակայն, կարծես թե հուշում է, որ նման հանդիպման հավանականությունը մեծ չէ, կամ անգամ եթե լինի նման հանդիպում, ապա, ըստ էության, որևէ բեկումնային կամ նշանակալի զարգացման սպասելը իրատեսական չէ:

Ընդհանրապես, երբ ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով հայտարարվում է այն մասին, որ կարգավորման պայմաններ չկան, սա ըստ էության նշանակում է, որ խոսքը ոչ թե իրավիճակային փուլի, այլ ըստ էության միջազգային երկարաժամկետ օրակարգում իրողությունների մասին է: Միացյալ Նահանգների պետքարտուղարը ըստ էության արձանագրում է մի իրավիճակ, որով ազդարարվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի բուռն շրջափուլի երևի թե որոշակի ավարտ:

Սակայն, իհարկե, հարց է առաջանում, թե արդյոք Քերիի այդ հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ դրա հետ համաձայն են նաև Ռուսաստանն ու Ֆրանսիան, առավել ևս՝ Ռուսաստանը, որը վերջին տարիներին հենց ինքն էր գեներացրել այս բուռն փուլը: Ռուսաստանը կդադարեցնի՞ արդյոք կարգավորման ինտենսիվ որոնումները, որոնց նպատակը ի վերջո կովկասյան տարածաշրջանում իր թուլացող դիրքերի ամրապնդումն է: Ռուսաստանը համակերպվո՞ւմ է այն մտքին արդյոք, որ առաջիկայում Ղարաբաղյան խնդրի մասին պետք է «մոռանալ»: Սա առայժմ այնքան էլ պարզ չէ:

Միաժամանակ պարզ չէ, իհարկե, թե արդյոք Քերիի հայտարարությունն «ուժի մեջ» չէ՞ մինչև Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտը, որից հետո արդեն կրկին կակտիվանան Ղարաբաղյան գործընթացները:

Հարցերը, իհարկե, շատ են, առավել ևս եթե նկատի առնենք, որ Ղարաբաղյան խնդիրն ինքնին չի կարող կղզիացած լինել համաշխարհային այլ խնդիրներից, և չի կարող բացառվել, որ ինչ-որ տեղ որևէ նոր զարգացում կարող է վերստին ակտիվացնել Ղարաբաղյան խնդրի շուրջ միջազգային անցուդարձը:

Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը բոլոր դեպքերում նշանակում է, որ տարածաշրջանն այդ իմաստով մտնում է հարաբերական կայունության փուլ, ինչքան էլ դա պարադոքսալ չհնչի: Թվում է, որ որևէ խնդրի չկարգավորվածությունն է անկայունության աղբյուր, իրականում, սակայն, Ղարաբաղյան խնդրի դեպքում պատկերը լիովին հակառակն է: Եվ սա իր հերթին նաև վկայում է, որ Ղարաբաղյան խնդիրը իսկապես առանձնահատուկ է և պահանջում է առանձնահատուկ մոտեցումներ, ոչ ստանդարտ, ընդ որում՝ ոչ թե խնդրի լուծման, այլ կայունության և խաղաղության ապահովման համար:

Եվ այս իմաստով սա իսկապես ոչ ստանդարտ մոտեցում է՝ նկատի ունենալով այն, որ կայունությունն այստեղ առավել ապահով և հուսալի կարող է լինել, եթե խնդիրը չհայտնվի միջազգային քաղաքականության ակտիվ զարգացումների կիզակետում, եթե աշխարհաքաղաքական որևէ կենտրոն չփորձի այստեղ հաստատել իր «կանոնադրությունը», ինչը վերջին մի քանի տարիներին փաստորեն փորձում էր անել Ռուսաստանը՝ ուշադրություն չդարձնելով հենց ռուսական իսկ ժողովրդական իմաստնությանը, թե՝ «սեփական կանոնադրությամբ չեն մտնի ուրիշի մենաստան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում