Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոկտեմբերի 12-ին այցելելու է Ադրբեջան: Այս մասին հայտնել են ղազախական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևին:
Վերջինս տվյալ հայտարարությունն արել է տնտեսական հարցերով ղազախա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի ժամանակ. «Մենք անհամբերությամբ ենք սպասում Նուրսուլթան Նազարբաևի այցին: Ղազախստանի ու Ադրբեջանի նախագահների միջև եղբայրական հարաբերությունները երկու հենասյուն են, որոնց վրա հենված են երկու անկախ երկրների քաղաքական, տնտեսական, բարեկամական բոլոր կապերը»:







































