ԱՄՆ Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքում ոստիկանը տեսանկարահանել է սև արջի, որը զբոսնել է փողոցներով: Տեսանյութը հրապարակվել է Facebook սոցցանցում սեպտեմբերի 17-ին, հայտնում է Mashable-ը: 5 օրում հոլովակը դիտվել է ավելի քան 1 մլն անգամ:
Հոլովակի մեկնաբանության մեջ նշվում է, որ քաղաքի ոչ մի բնակիչ չի տուժել: Հաղորդվում է, որ հայտնաբերումից 2 ժամ անց կենդանուն Ջրային և անտառային կենսառեսուրսների տեղի դեպարտամենտի աշխատակիցները բռնել են և անվտանգ վայր տեղափոխել:








































