Իսպանական Կատալոնիա ինքնավարության իշխանություններն աշխատում են անկախ հանրապետության ապագա քաղաքացիների համար անձը հաստատող նոր փաստաթղթերի ստեղծման ուղղությամբ: Այս մասին հայտնում է La Vanguardia-ն:
Թերթի տեղեկությամբ՝ փաստաթուղթը ստեղծվում է Կատալոնիայի բնակիչներին քաղաքական, քաղաքացիական և սոցիալական իրավունքներ տալու համար:
Նշվում է, որ մոտավոր գնահատականներով՝ անձը հաստատող փաստաթղթերի ստեղծումը կարող է կազմել 9 մլն եվրո:
Ինքնավարության կառավարությունում աղբյուրը հայտնել է, որ համայնքի իշխանություններն ուզում են բոլոր կատալոնացիներին ասել, որ նոր քաղաքացիությամբ ճանաչվում են նրանց սոցիալական իրավունքները, որոնք այլ տեղերում հարցականի տակ են:







































