«Սեպտեմբերի 18-ին առավոտից մինչև գիշեր Էջմիածնում եմ եղել. ամեն ինչ շատ նորմալ է ընթացել, քաղաքակիրթ ընտրություններ են անցկացվել, և Կարեն Գրիգորյանն իմ ճանաչած լավագույն քաղաքապետերից մեկն է,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով Էջմիածնում անցկացված ՏԻՄ ընտրություններին՝ ասաց ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը:
Նախօրեին տեղի էր ունեցել բավականին արտառոց միջադեպ քաղաքապետի թեկնածուների միջև, Արթուր Թումանյանը դեռևս հիվանդանոցում էր, երբ ընտրություններն անցկացվում էին: Ընտրություններից առաջ կարծես ավանդույթ են դարձել նման երևույթները: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Ա. Կետիկյանը նշեց, որ ընտրություններից շատ թե քիչ առաջ սովորաբար պարզ է լինում, թե ով է հաղթելու. «Ուժեղ թեկնածուի համար ձեռնտու է առանց որևէ միջադեպի հասնել ընտրության օրվան, իսկ թույլ թեկնածուին ձեռնտու է ամեն ինչ անել, որպեսզի չեղյալ հայտարարվեն ընտրությունները: Մեր հոգևոր մայրաքաղաքի բնակիչներն իմաստուն են և գիտեն, թե ում ընտրեն և ով ինչ է ներկայացնում իրենից»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































