Միացյալ Նահանգները մտադիր է զարգացնել իր միջուկային եռյակը (ցամաքային, ծովային և օդային միջուկային զենք), որը համարվում է աշխարհում միջուկային կայունության հիմքը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք մտադիր ենք ապագայում աջակցել անվնաս և հուսալի միջուկային ուժին »,- ասել է Քարթերը ամերիկյան զինծառայողների հետ ողջ աշխարհում հեռուստակամրջի ընթացքում: Եռյակը նա անվանել է «ԱՄՆ-ի համար անկյունաքար, ինչպես նաև երկրների անվտանգության և աշխարհում միջուկային կայունության երաշխիք »:
Նրա խոսքով` Վաշինգտոնը «պատրաստվում է միջոցներ ներդնել միջուկային եռյակի զարգացման մեջ, քանի որ նրա հին տարրերը կարիք ունեն փոխարինման»:









































