Իսպանական «Վալենսիա»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նանին խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Վալենսիա» տեղափոխվելու որոշում կայացնելու մասին:
«Իսպանիայում ֆուտբոլն ավելի թիմային և կառուցողական խաղ է: Ինձ դուր է գալիս Իսպանիայի առաջնությունը:
Որոշեցի տեղափոխվել «Վալենսիա», որպեսզի ավելի բարձր խաղամակարդակ ձեռք բերեմ: Ուրախ եմ, որ այստեղ եմ», – ասել է Նանին:








































