NASA-ն ներկայացրել է Իտալիայի հարավային մասի լուսանկարը, որը կատարվել է գործակալության տիեզերագնացների կողմից, որոնք գտնվում են Միջազգային տիեզերակայանում: Լուսանկարը հրապարակվել է NASA-ի կայքում:
Լուսանկարի ներքևում երևում է Նեապոլը, որը պայծառ լուսարձակում է Իտալիայի մյուս քաղաքների ֆոնի վրա: Բացի այդ` պատկերի վրա կարելի է տեսնել նաև «Soyuz» տիեզերանավը:









































