Ծխելը և սպիրտային խմիչքների օգտագործումը 15-16 տարեկան դեռահասների շրջանում նվազում է եվրոպական շատ քաղաքներում, իսկ մարիխուանայի օգտագործման մասշտաբներն աճում են: BBC-ի հաղորդմամբ՝ այսպիսի արդյունք են ստացել ESPAD նախագծի հետազոտողները, որոնք զբաղվում են դպրոցներում ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման խնդրի ուսումնասիրությամբ: 2015թ. զեկույցը հաշվի է առնում ԵՄ գրեթե բոլոր երկրները՝ բացի Գերմանիայից և Բրիտանիայից, թեև Իսպանիայի վերաբերյալ տվյալները ամբողջական չեն:
Պարզվել է՝ Եվրոպայում միջինը մինչև 15-16 տարեկան հարցված դեռահասների 21%-ը ծխում է, այդ ցուցանիշն առավել բարձր է Իտալիայում՝ 37%:
Մարիխուանա օգտագործող դեռահասների թվով առաջին տեղում չեխերն են՝ 37%, ինչն ավելի է, քան ամերիկացիների դեպքում՝ 31%:
Եվրոպական երկրներում երբևէ մարիխուանա ծխել է դեռահասների միջինը 16%-ը (պարբերաբար թմրանյութ ծխում է հարցվածների 7%-ը): Դա զգալիորեն քիչ է, քան Իսպանիայում՝ 27%:









































