France Football-ը հայտարարել է «Ոսկե գնդակ»-ի հանձնման կանոններում փոփոխություններ կատարելու մասին:
Այժմ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների վերջնական ցուցակը բաղկացած կլինի 30 ֆուտբոլիստից: Ընդ որում, չեն հայտարարվի երեք ֆուտբոլիստի ազգանուններ, ում միջև վերջնական ընտրություն կկատարվի:
Բացի այդ, հաղթողն ու 30 խաղացողի ամբողջական վարկանիշային ցուցակը կներկայացվեն հաշվետու տարվա վերջին, ոչ թե հաջորդ տարվա հունվարին: Քվեարկությանը մասնակցելու են միայն լրագրողները:
Հիշեցնենք՝ France Football-ը վերադարձրել է «Ոսկե գնդակ» հանձնելու իր իրավունքը: Պարբերականը հիմնել է մրցանակը 1956 թվականին:










































