Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության ժամանակ կորցրել են ևս 2 զինծառայող:
Թուրք զինծառայողները սպանվել են Ջերաբլուսից Ռաի ընկած շրջանում, ԴԱԻՇ-ի հետ մարտերի ժամանակ: Թուրք զինծառայողները վիրավորվել են պայթյունի ժամանակ, և երբ նրանց փոխադրել են Գազիանթեփի հիվանդանոց, այնտեղ կնքել են իրենց մահկանացուն:
Այսպիսով «Եփրատի վահան» գործողության ժամանակ, որը մեկնարկել է օգոստոսի 24-ին, թուրքական բանակի կրած կորուստների թիվը հասավ 10-ի:









































