Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատել են, որ իրենց ինքնաթիռները մասնակցել են Սիրիայի տարածքում ավիահարվածին, որի զոհերը դարձել են տեղի կառավարական ուժերի զինծառայողները, հայտնում է BBC-ն:
Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում ասված է, որ երկրի իշխանությունները ընդունում են մասնակցությունը ավիահարվածին և մասնակցում են միջադեպի հետաքննությանը: «Մեծ Բրիտանիան Սիրիայի զորքերին կանխամտածված հարված չէր հասցնի»,- նշված է հաղորդագրությունում:
Վաշինգտոնում հայտարարել են, որ հարվածը պլանավորված է եղել ԴԱԻՇ-ի դիրքերին հասցնելու համար: Պենտագոնը հաստատում է, որ դադարեցրել է գործողությունը, հենց Ռուսաստանից իմացել է, որ իրական թիրախը դարձել են սիրիացի զինվորականները:
Ավելի վաղ գործողությունում իր մասնակցությունն էր հաստատել Դանիան: Նաև իր մասնակցությունն է հաստատել Ավստրալիան:









































