Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի պատրաստվում ակտիվ ռոտացիա կիրառել «Լիվերպուլ»-ում:
«Մենք ունենք բավականին մեծ և հզոր կազմ: Խաղադաշտ դուրս կգան այն ֆուտբոլիստներն, ովքեր կլինեն լավագույն մարզավիճակով և կկարողանան առավելագույն չափով օգտակար լինել թիմին:
Ռոտացիայի չեմ դիմելու միայն այդ երևույթն օգտագործելու համար: Ես գիտեմ, թե ինչպես կօգտագործեմ իմ տրամադրության տակ գտնվող մեծ կազմը», – ասել է Կլոպը:








































