Լոնդոնի «Տոտենհեմ»-ը երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի կիսապաշտպանության առաջատարներից մեկի՝ Դելե Ալիի հետ:
Այդ մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը դարձել է մեկ գոլի հեղինակ:
Ալիի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Ալին «Տոտենհեմ»-ում է 2015 թվականից:






































