Սիրիայում ԱՄՆ և Ռուսաստանի միջև համաձայնեցված հրադադարը կարելի է համարել «կլինիկորեն մահացած»՝ բազմաթիվ խախտումների պատճառով, որոնք թույլ չեն տալիս իրագործել առաջադրված նպատակները՝ կարծում է սիրիական ընդդիմության բանակցային բարձրագույն կոմիտեի անդամ Ջորջ Սաբրան։
Հրադադարը, որի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ժնևում, ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ից։
«Հրադադարը պարբերաբար խախտվել է և չի օգնել ապստամբների վերահսկողության տակ գտնվող պաշարված շրջաններ մարդասիրական օգնության անցման համար ճանապարհների բացմանը»,- ընդդիմադրի խոսքերն է մեջբերում AP-ն։









































