Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ ֆուտբոլիստը հնարավորություն է ունեցել Անգլիայի առաջնության այլ ակումբ տեղափոխվել:
«Մխիթարյանը կարող էր հանդես գալ անգլիական մեկ այլ ակումբում: Նրա տրանսֆերը մեծ դժվարությամբ ենք իրականացրել: Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող մեկ այլ ակումբի հետ համաձայնության էինք եկել, սակայն Դորտմունդի «Բորուսիա»-ն չհրաժարվեց Հենրիխի ծառայություններից:
Միայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարողացավ լուծել բոլոր խնդիրները»,- Daily Mail-ը մեջբերում է Ռայոլայի խոսքերը:









































