Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն վերականգնվել է ազդրի վնասվածքից և մարզվել է թիմի հետ:
28-ամյա ֆուտբոլիստին որոշ ժամանակ կպահանջվի՝ մարզավիճակը վերականգնելու և խաղադաշտ վերադառնալու համար: Այդ մասին հայտնում է AS-ը:
Կոենտրաոն ազդրի վնասվածք է ստացել ապրիլին՝ մարզումներից մեկի ժամանակ: Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Մոնակո»-ում:
«Արքայական ակումբ»-ի հետ պաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունիսը:









































