Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացավ «Լիվերպուլ» – «Չելսի» հանդիպումը:
Առաջին խաղակեսում Յուրգեն Կլոպի թիմը հիանալի կերպով օգտագործեց ստեղծած հնարավորությունները և 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակեսում «Չելսի»-ն «Լիվերպուլ»-ին պատասխանեց Դիեգո Կոստայի խփած գոլով, ինչը, սակայն, բավարար չէր սեփական հարկի տակ միավոր վաստակելու համար:
«Չելսի» – «Լիվերպուլ»՝ 1:2
Կոստա (61’) – Լովրեն (17’), Հենդերսոն (36’)









































