Վաղը՝ սեպտեմբերի 17-ին լրանում է Սասնա ծռերի գործողության երկու ամիսը: Այդ օրը աշխարհի 9 երկրների 14 քաղաքներում, այդ թվում նաև Երևանի Ազատության հրապարակում, ժամը 19.00-ին տեղի կունենա համազգային հանրահավաք հանուն ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանի, ի աջակցություն Սասնա Ծռերի ընդվզման և ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների:
«Սասնա ծռեր» շարժման անդամները սոցցանցի էջով կոչ են անում բոլորին միանալ համահայկական միասնական հանրահավաքին:
Լուսանկարը՝ Photolure-ի









































