ԵՄ ղեկավարները կարծում են, որ Մեծ Բրիտանիան կարող է հրաժարվել միությունից դուրս գալուց այդ հարցով բանակցությունների խստացման դեպքում: Այս մասին գրում է Daily Telegraph թերթը:
Պարբերականը հայտնում է, որ վերջին շաբաթում հարցում է անցկացրել եվրոպացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, որոնք կասկած են հայտնել, որ Բրիտանիան կկարողանա Brexit-ը վերջին հասցնել, եթե բախվի «բյուրոկրատական մղձավանջի իրականությանը»:
Բրիտանական իշխանությունների ներկայացուցիչն իր հերթին թերթին հայտնել է, որ ԵՄ էլիտան, «երևում է, կարծում է, որ այդ խաղը մեզ պետք է ստիպի մտափոխվել»:









































