Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն անհանգստութուն է հայտնել, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իսկապես կարող է դառնալ Սպիտակ տան ղեկավար։
«Այդ դեպքում այն վայրում, որտեղ պահանջվում է պատասխանատվության բարձր աստիճան, կհայտնվի ակնհայտորեն անպատասխանատու մարդ»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահը «Շպիգել-օնլայնին» տված հարցազրույցում։ «Թրամփը խնդիր է ոչ միայն ԵՄ-ի, այլև ողջ աշխարհի համար»,- կարծում է Շուլցը։
Եվրախորհրդարանի նախագահը նաև ընդգծել է, որ Եվրոպան ապրում է «պատմական պահ»։ «Ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են անվավեր հայտարարում այն, ինչ ձեռք է բերվել վերջին տասնամյակներում Եվրոպայում»,- ասել է նա։








































