Թուրքիայի սահմանային զորքերը ձերբակալել են 887 սիրիացու, ովքեր փորձ են ձեռնարկել ապօրինաբար հատելու Սիրիա-Թուրքիա սահմանը։ Այս մասին հայյտնում է Haberturk-ը։
Թերթի տեղեկություններով՝ 30 սիրիացիներ ցանկացել են Թուրքիայի տարածքից Սիրիա ուղևորվել, իսկ մնացած 857-ը փորձել են ապօրինաբար Թուրքիա ներթափանցել։
Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհվել է ավելի քան 500 հազար մարդ։
Ներկայումս Թուրքիայում գտնվում է 3 մլն սիրիացի փախստական։ Թուրքիան նրանց պահելու վրա ծախսել է ավելի քան 10 մլրդ դոլար։








































