Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում խաղաղության հաստատման առաջընթացի պատասխանատվությունը հիմնականում ընկնում է Ռուսաստանի վրա: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
«Ակնհայտ է, որ անվտանգության հարցում առաջընթացը հիմնականում կախված է ռուսներից: Սակայն ես կարծում եմ, որ այդ հարցի միասին լուծելը կամ չլուծելը կախված է բոլոր մասնակիցներից»,- ասել է Ջոնսոնը Կիև կատարած իր առաջին այցելության ընթացքում:
Նշվում է նաև, որ նա կենսական անհրաժեշտություն է անվանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումը:









































