Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Կուրբան բայրամի կապակցությամբ հաջը հաջողությամբ ավարտելու համար։
Հիշեցնելով, որ Կուրբան բայրամը բարեգործության ակտ է. Օբաման նշել է, որ իրեն ոգեշնչել է այն, որ ԱՄՆ-ում և ամենուրեք միլիոնավոր մուսուլմաններ օգնում են կարիքավորներին.
«Միլիոնավոր մարդիկ կոնֆլիկտների ու բնական աղետների հետևանքով կորցնում են իրենց տներն ու համայնքները, փորձում են իրենց համար ստեղծել նոր օջախներ, ինչը մշտապես հիշեցնում է կարիքավորներին օգնելու մեր բարոյական պարտքի մասին»։








































