Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի մեկնարկում թիմի գրանցած արդյունքը։
Փարիզում կայացած ՊՍԺ – «Արսենալ» խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
« «Արսենալ»-ն արդեն առաջին րոպեին գոլ բաց թողեց ու ստիպված էր դիմակայել մրցակցի գրոհներին։ Երկրորդ խաղակեսում բարելավեցինք թիմային գործողությունները, ինչը բերեց պատասխան գոլին։ Կարողացանք օգտվել մրցակցի խաղային անկումից»,- Վենգերի խոսքերը մեջբերում է beIN Sports-ը։










































