Անդրադառնալով «Առաջին լրատվականի հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը նշեց, որ կցանկանար տեսնել, հետո կարծիք արտահայտել. «2000 տարի առանց տեսնելու հավատացել ենք, երևի ժամանակն է, այսուհետ հասուն մարդիկ ենք, պիտի տեսնենք, նոր հավատանք: Կաշխատի, կտեսնենք: Պրոֆեսիոնալ է, և՛ կրթությունն է հերիքում, և՛ փորձը, բայց կստացվի՞, թույլ կտա՞ն, թե ոչ:
Նախորդ կառավարությունն էլ կարող էր տնտեսությանն ինչ-որ օգուտ տալ: Ոչ մի կառավարություն երբեք ինքնուրույն ծրագիր չի իրականացրել, այդ պատճառով ունենք այն տնտեսությունը, ինչ ունենք: Տիգրան Սարգսյանի օրոք մշակվեց ծրագիր, մտան յուրաքանչյուր քաղաքացու գրպանը և շարունակում են մտնել: Կթույլատրվի՞ այս վարչապետին որևէ փոփոխություն իրականացնել, թե ոչ, չգիտեմ: Փաստ է, որ ոչ մի վարչապետ չի կարողանում սեփական ծրագիրն իրականացնել»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































