Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ չինացի պրոֆեսոր Վեյ Սյաոյոնը մշակել է մարդկանց դեմքերը ճանաչելու տեխնոլոգիա, որը հստակեցնում է ուսանողների զգացմունքներն ու դասընթացների հանդեպ նրանց հետաքրքրվածության աստիճանը:
Ծրագիրն օգտագործում է տեսախցիկներից ստացված պատկերները, որոնք ձայնագրում են ուսանողներին՝ վերլուծելու համար նրանց զգացմունքները: Համակարգը 324 ուսանողից յուրաքանչյուրի համար ստեղծում է աղյուսակ, որը ցույց է տալիս նրա զգացմունքներն ու հոգնածության աստիճանը:
Բացի այդ, համակարգը նաև թույլ է տալիս իմանալ, թե որքան ակտիվ են ուսանողները մասնակցում ուսումնական գործընթացին:










































