Իտալացի հայտնի հարձակվող Ֆիլիպո Ինձագին հայտարարել է, որ ափսոսում է «Միլան»-ում Զլատան Իբրահիմովիչի հետ քիչ խաղաժամանակ անցկացնելու համար:
«Զլատանի հետ հիանալի էինք համագործակցում խաղադաշտում: Մենք օժտված էինք այնպիսի խաղային որակներով, որոնք լրացնում էին միմյանց:
Սակայն 2010/11 թվականների մրցաշրջանում ծնկի լուրջ վնասվածք ստացա, որի պատճառով բուժում էի ստանում: Ափսոս, որ քիչ խաղացի Իբրահիմովիչի հետ»,- Football Italia-ն մեջբերում է Ինձագիի խոսքերը:










































