Տիեզերագնաց Լերոյ Չիաոն համարում է, որ այլմոլորակայինները վաղուց արդեն ապրում են մարդկանց մեջ, սակայն մնում են աննկատ: Նրա խոսքով` դա նման չէ «Սևազգեստ մարդիկ» ֆիլմին, որտեղ այլմոլորակայինները դիմակավորվում են որպես մարդ: Իրականում նրանք գտնվում են մշտապես քնած վիճակում և դուրս են գալիս դրանից միայն հրամանով, հայտնում է sobkor.net-ը:
Ներկայումս, ինչպես ասում է Չիաոն, այլմոլորակայինները շարունակում են քնել, իսկ մասսայական դուրս կգան համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, որը տեղի կունենա մոտավորապես 200 տարի հետո:
Չիաոն չի ապացուցում իր պնդումները, այլ հենվում է բնազդի և կասկածների վրա, որոնք ամրապնդվել են ՄՏԿ թռիչքների ժամանակ:








































