Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ ձերբակալված 3 սիրիացիները մասնակցել են 2015թ. Փարիզի ահաբեկչություններին: Այս մասին հայտնում է Spiegel-ը:
Գերատեսչության տվյալներով՝ ԴԱԻՇ-ի անդամները Եվրոպա են հասել Փարիզի ահաբեկչություններն իրագործած գրոհայինների հետ միասին: Բացի դրանից՝ նրանց կեղծ փաստաթղթերը պատրաստվել են նույն տեղում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 3 սիրիացու՝ երկրում հարձակումներ նախապատրաստելու կասկածանքով:











































