Monday, 29 04 2024
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

«Հասարակության մեծ մասը Հայաստանը համարում է ժամանակավոր կացարան, ուստի չի արձագանքում որևէ ուժի կոչին»

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում քաղաքական բոլոր ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին հրավիրեց կլոր սեղանի, առաջարկեց միավորվել և երկիրը դուրս բերել կործանումից:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշեց, որ քաղաքական ցանկացած ուժ իրավունք ունի ցանկացած հայտարարություն անելու, այդ թվում և միավորման կոչ անելու, սակայն խնդիրը ընդդիմադիր ուժերի միավորման մեջ չէ, խնդիրը հասարակության ցանկության մեջ է, որը բացակայում է:

«Եթե հասարակությունը միավորվելու ցանկություն ունենար, ընդդիմադիր ուժերին կստիպեր միավորվել կամ կստեղծեր բոլորովին նոր ընդդիմադիր ուժ և դրանով իր հարցը կլուծեր, սակայն տևական ժամանակ է, իսկ վերջին երկու-երեք տարում ակնառու է, որ հասարակությունը ոչ մի հույս չի կապում Հայաստանի հետ»:

Ա. Բադալյանի կարծիքով` մեծամասնության մեջ գերիշխող կարծրատիպ է դարձել այն գաղափարը, որ այս երկրում ապագա չկա և պետք է արտագաղթել, հետևաբար ընդդիմադիր այս կամ այն ուժը միավորման հայտարարություն կանի, թե ոչ` դա կմնա հասարակության մեջ անարձագանք:

«Իհարկե, կարող է ընդդիմադիր ուժը գնալ և կոնֆերանս անել, հարցեր քննարկել, սակայն այդ քննարկումները զրո ազդեցություն կունենա քաղաքական համակարգի վրա, որովհետև հասարակությունն այլևս չի ուզում այս երկրում մնալ, ինքն այս երկիրը դիտարկում է որպես ժամանակավոր կացարան, որտեղից վաղ թե ուշ պետք է հեռանալ: Այնպես որ՝ ցանկացած ուժ, այդ թվում՝ «Ժառանգություն»-ը, որը ինչ-որ համահայկական հեղափոխությունների մասին կոչեր կհնչեցնի, կունենա զրո արձագանք»:

Մեր զրուցակցի գնահատմամբ` եթե անգամ տեղի ունենա միավորում, դա կլինի մեխանիկական միավորում՝ չորս ուժերի ներկայացուցիչների միջև, որ ուղղակի կարող են նստել կլոր սեղանի շուրջ և ինչ-որ հայտարարություն ընդունել, բայց այդ հայտարարությունը, ըստ Բադալյանի` այդ չորս ուժերով իրականացնելն անիմաստ է, եթե հասարակությանը չի հետարքրում այդ գործընթացը. «Իմաստ էլ չունի: Տարբեր պատճառներ կան` Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը, Գյումրի կամ Գորիսի կրակոցները, կեղծված ընտրությունները, տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը` այդ բոլոր առիթները Եգիպտոսում, Բրազիլիայում պայքարի և երկրում ցնցումներ առաջացնելու առիթ կհանդիսանային, որովհետև այդ երկրներում համոզված են՝ արժե պայքարել: Եվ քանի որ իրենք շարունակելու են բնակվել այնտեղ, ուստի ցանկանում են իրենց կյանքը լավացնել, մինչդեռ Հայաստանում այդպես չէ. բազմաթիվ առիթներ եղան: Հասարակությունն այլևս ձևավորել է այդ կարծրատիպը, որ պետք է վաղ թե ուշ արտագաղթի»:

Փորձագետի դիտարկմամբ` հասարակության զգալի մասի` 51 տոկոսի մոտ, գուցե արդեն 90 տոկոսի, մեխվել է այն դիրքորոշումը, որ այս երկիրը ապագա չունի, և դա է, որ մարդկանց թույլ չի տալիս որևէ գործողություն ծավալել. «Այդ իսկ պատճառով ընդդիմադիր ուժերը կոչ կանեն հեղափոխություն կատարելու, միավորվելու, թե կլոր սեղանի շուրջ համախմբվելու, միևնույն է՝ դա հասարակությանն այլևս չի հետաքրքրում»:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում