Fiat ընկերության հետ աշխատող դիզայներները հղացել են նոր ավտոմեքենան ամբողջովին կանանցից «պատրաստելու» գաղափարը: Այս մասին հաղորդում է Huffington Post-ը:
Կանանցի մարմիններից Fiat 500 Abrath Cabrio ավտոմեքենան ստանալու համար նկարիչների և դիզայներների խումբն աշխատել են մի քանի ամիս:
Մեքենայի «բաղկացուցիչ տարրերի» դերի համար նախագծի հեղինակները հրավիրել են 10 պրոֆեսիոնալ ակրոբատուհիների: Մինչ կանանց հատուկ ներկով ներկելը, դիզայներները մեքենայի մանրակերտը նախագծել են համակարգչում:
Ինչ վերաբերում է տեսանյութին, այն նկարահանված է առանց որևէ համակարգչային էֆեկտի: Մի քանի օրվա ընթացքում այս տեսահոլովակն ավելի քան 450 հազար դիտում է ունեցել: