«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտնել է, թե ինչու է վերադարձել ակումբ:
«Վերադարձա «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ այդպես էի ցանկանում: Մենք հիանալի թիմ ունենք, որը գլխավորում է մեծագույն մարզիչ և որտեղ հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ:
Պետք է վերսկսենք ելույթները Չեմպիոնների լիգայում: Նպատակս է միշտ առաջինը լինել, միշտ լինել լավագույնը: Ցանկանում եմ Անգլիայի չեմպիոն դառնալ»,- Daily Mail-ը մեջբերում է Պոգբայի խոսքերը:






































