Գերմանիայի Քյոլն քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքականության դեմ շաբաթ օրը բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 30 հազար քուրդ, հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Ցույցին ներկա են եղել քրդական սփյուռքի անդամներ ինչպես Գերմանիայից, այնպես էլ եվրոպական այլ երկրներից:
Ցուցարարները հանդես են եկել «Բռնապետության և խտրականության դեմ» կարգախոսով: Ցուցարարների մեջ շատերը պաստառներ են բռնել Գերմանիայում և Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության խորհրդանիշով:








































