Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է նոր պայմանագրի ստորագրման նպատակով վերսկսել բանակցությունները կիսապաշտպաններ Ալեքսիս Սանչեսի և Մեսութ Օզիլի հետ: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:
Օզիլի հետ նոր պայմանագիրը կարող է թանկ արժենալ «զինագործեր»-ի համար: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ 200.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ:
Ինչ վերաբերում է Սանչեսին, ապա նրա գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է ևս 2 տարի: Չիլիացին ցանկանում է, որ նոր պայմանագրում նշված լինի հրաժարագին:




































