Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է անօթևանի. պատճառն այն է, որ նա բարձրացել է բիզնես-դասի ինքնաթիռ և ծխախոտ ծխել։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
25-ամյա երիտասարդը Վեն Նայս շրջանի օդանավակայանում էր հայտնվել ավտոմատ դարպասների միջոցով, որոնք կիրառվում են տրանսպորտային միջոցների երթևեկի համար։ Մուտք գործելով անգար՝ նա ներթափանցել է Gulfstream G4 ինքնաթիռ։ Աշխատակիցները նկատել էին ծխող տղամարդուն, որից հետո նա հանգցրել էր ծխախոտը իր հետ բերած բանդանայի վրա, ինչը սկսել է այրվել։ Ինքնաթիռի ինտերիերին 5000 դոլարի վնաս է հասցվել։
Ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդին՝ անօրինական ներխուժման և վանդալիզմի կասկածանքով։ Գործակալության տվյալներով՝ կասկածյալը հոգեկան խնդիրներ է ունեցել։
Օդանավակայանը, որում տեղի է ունեցել միջադեպը, չի ընդունում կոմերցիոն չվերթներ։ Այն հաճախ օգտագործում են քաղաքական գործիչները, գործարարներն ու Հոլիվուդի աստղերը։







































