Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն խոսել է տարիներ առաջ «Լիվերպուլ»-ից հեռանալու դրդապատճառների մասին:
«Բենիտեսը մոտեցավ ինձ և ասաց, որ ակումբը ցանկանում է գումարներ աշխատել նոր ֆուտբոլիստների գնելու համար, իսկ իմ անունն առաջինն էր այն ֆուտբոլիստների ցանկում, ովքեր պետք է հեռանային թիմից: Այդ ժամանակ հետաքրքրություն կար «Յուվենտուս»-ի և «Արսենալ»-ի կողմից, սակայն կողմերը չկարողացան համաձայնության հասնել:
1 տարի անց իրավիճակը լիովին փոխվեց: Ես խոսեցի Բենիտեսի հետ և ասացի, որ ցանկանում եմ հեռանալ, չնայած նրան, որ արդեն այդ ժամանակ նա դեմ էր դրան», – ասել է Ալոնսոն:









































