Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրն Արցախի Նախագահը Շուշի քաղաքում մասնակցել է նոր ժամանակակից ուսանողական համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:








































