Չինաստանի մի քանի շրջաններում «Լայոնրոք» թայֆունի հետևանքով տուժել է առնվազն 950 հազար մարդ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Չինաստանի քաղաքացիական վարչակազմի նախարարությանը:
Նախարարության տեղեկությամբ՝ օգոստոսի 29-ից թայֆունը մոլեգնել է Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում, Լյաոնին, Ցզիլին և Հեյլունցզյան նահանգներւմ: Աղետի հետ կապված՝ տուժած շրջաններից շտապ տարհանվել է 46 հազար մարդ:
Վնասվել է մոտ 1.300 շենք: «Լայոնրոքից» տնտեսական վնասը Չինաստանում գնահատվում է 1,61 մլրդ յուան (մոտ 241 մլն ԱՄՆ դոլար):









































