Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Զիջումները կարող են լինել միայն համարժեք՝ փաթեթային լուծման շրջանակում. ՀՅԴ

Փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժեք, միաժամանակյա և փաթեթային լուծման շրջանակներում: Այս մասին նշված է ՀՅԴ-ի հայտարարությունում, որտեղ կուսակցությունը ներկայացնում է իր սկզբունքները ԼՂ խնդրի կարգավորման հարցում:

Հայտարարությունում ասվում է.

«Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակը: Անցած տարիները եղել են պայքարի, մաքառումների, հերոսության, ստեղծագործ կյանքի ու նվաճումների տարիներ: Այդ նվաճումները չէին լինի առանց համահայկական միասնության ու ներուժի համախմբման:

Այսօր կանգնած ենք անցած տարիների հաջողություններն ամրապնդելու, նոր մարտահրավերներին դիմակայելու հրամայականի առջև: Դրանցից ամենակարևորը այս հանգրվանում Արցախի խնդրի կարգավորման հայանպաստ հանգուցալուծումն է և Հանրապետության անվտանգության ապահովումը: Այսօր պատեհ առիթ է մեկ անգամ ևս վերահաստատելու այս առումով ՀՅԴ դիրքորոշումները.

1.- Արցախյան Հարցի կարգավորման որևէ համաձայնություն պետք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին, և կամ առնվազն` Արցախի անկախությունը։

2.- Արցախի սահմանները ճշտելիս, պետք է առաջնորդվել պատմական իրավունքի և Արցախի ու Հայաստանի անվտանգության իրական` աշխարհագրական-տարածքային երաշխիքների սկզբունքով:

3.- Բանակցային գործընթացում պետք է առաջնորդվել Արցախի ժողովրդի 1991թ. անկախության և 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությամբ։

4.- Առ այդ ՀՅ Դաշնակցությունը ՝

– Շարունակում է ԼՂՀ միջազգային ճանաչման խնդրի հետապնդումը։ Բանակցային գործընթացը չի կարող արգելք հանդիսանալ՝ ԼՂՀ անկախության ճանաչմանը։

– Պաշտպանում է ԼՂՀ-ն որպես լիիրավ բանակցային կողմ ներառելու պահանջը։

– Հետամուտ է ՀՀ և ԼՂՀ միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը, որպես ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխիքի։

– Անընդունելի է համարում ԼՂՀ անկախ կարգավիճակի ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված առաջնահերթ լուծում չպարունակող որևէ կարգավորում:

– Դեմ է վերոնշյալ պահանջը անտեսող որևէ «փուլային» լուծման տարբերակի և միակողմանի կամ ապագա լուծումների ակնկալիքով որևէ զիջումի։ Փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժեք, միաժամանակյա և փաթեթային լուծման շրջանակներում:

– Պաշտպանում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման ակտի անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացի ձախողման կամ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում։

– Հետամուտ է, որպեսզի Ադրբեջանի կողմից 1994-1995թթ. եռակողմ զինադադարի ռեժիմը խախտելու, չեղյալ համարելու բոլոր ճիգերը դատապարտվեն միջազգային համայնքի կողմից։

– Համոզված է, որ ՀՀ և ԼՂՀ անվտանգության երաշխավորները նախ և առաջ ՀՀ Զինված ուժերն ու ԼՂՀ Պաշտպանության բանակն են։ Միաժամանակ հետամուտ է, որ միջազգային դիտարկման և վերահսկման արդյունավետ միջոցներ կիրառվեն Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով զինադադարի ռեժիմը պահպանելու համար։

– Անհրաժեշտ է համարում համախմբել համայն հայության ներուժը՝ արցախյան հիմնախնդիրը ազգային-ազատագրական և ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար: Դրան զուգահեռ, գերակա խնդիրներ է համարում Արցախի բնակչության աճի և տնտեսական ու ընկերային զարգացմանն ուղղվածհամահայկական ծրագրերի մշակումն ու իրագործումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում