Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է՝ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով 3 դիվանագիտական աղբյուրների:
Ավելի վաղ ուզբեկական ԶԼՄ-ները հրապարակել էին երկրի նախարարների կաբինետի հաղորդագրությունը երկրի նախագահի վիճակի մասին: Նշվել է, որ Քարիմովի վիճակը վերջին օրը կտրուկ վատացել է: Նախարարների կաբինետը նաև հաստատել է տեղեկությունները, որ Քարիմովը կաթված է տարել:
Reuters-ը նաև հայտնում է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կընդհատի իր մասնակցությունը Չինաստանում G20-ի գագաթնաժողովին և արտակարգ այցով կմեկնի Ուզբեկստան: Գործակալության տեղեկությամբ՝ շտապ այցը Տաշքենդ նշանակում է, որ Նազարբաևի կառավարությունը պատրաստվում է Ուզբեկստանի նախագահի մահվան մասին պաշտոնական հայտարարությանը:









































