Մեծ Բրիտանիայում ոստիկանությանը հաջողվել է կողոպտիչին բռնել հոթ-դոգերի, բուրգերների և կարտոֆիլի ֆրիի պատկերներով ներքնաշորի շնորհիվ, հայտնում է Metro-ն:
Նշվում է, որ Դարեն Մեչոն մտել է ուրիշի տուն կողոպտելու նպատակով: Սակայն տան տիրուհին տանն է եղել և վախեցրել է հանցագործին: Ժամանած ոստիկանները կնոջը խնդրել են նկարագրել կողոպտիչին, սակայն նա կարողացել է հիշել միայն բուրգերների և կարտոֆիլի ֆրիի պատկերներով նրա ներքնաշորը:
Նույն օրը երեկոյան Դարեն Մեչոնը կալանավորվել է ավտոմեքենան վտանգավոր վարելու համար: Նրան տարել են ոստիկանական տեղամաս, որտեղ ուշադրություն են դարձրել ներքնաշորի վրա: Պարզվել է, որ հենց նա է փորձել կողոպտել տունը:
Ճշտվում է, որ նրան դատապարտել են մոտ 3 տարվա ազատազրկման:










































