Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Արմեն Մուրադյանը ծանոթացել է Իզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման աշխատանքներին

Հայաստանի բնակչությանը շուտով հասանելի կդառնա ևս մեկ գերժամանակակից ծառայություն: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի 1-ին փուլի` Իզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման գործընթացն ավարտական փուլում է: Այս փուլում իրականացվում են արտաքին տարածքի բարեկարգման, ինչպես նաև լաբորատորիայի հագեցման աշխատանքները:

Զուգահեռաբար ընթանում է 2-րդ փուլի՝ Ճառագայթային բուժման կենտրոնի, ստեղծման գործընթացը: Ճառագայթային բուժման նոր կենտրոնը հագեցած կլինի արդի գծային արագացուցիչներով, բրախիթերապիայի համար նախատեսված սարքավորումով, ինչպես նաև կունենա հզոր ախտորոշիչ մաս: Կենտրոնի պլանային հզորությունը նախատեսված է տարեկան շուրջ 1250 հիվանդի բուժման համար: Հարկ է նշել, որ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող ճառագայթային թերապիան համարվում է չարորակ նորագոյացությունների բուժման առավել ծախսարդյունավետ մեթոդներից մեկը, որը ցուցված է հիվանդների շուրջ 50 տոկ ոսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Սեպտեմբերի 1-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծրագրի իրականացման պատասխանատուների հետ շինհրապարակում էր: Նախարարը ծանոթացավ ավարտական փուլում գտնվող աշխատանքների ընթացքին: Զեկուցվեց, որ ավարտվում է նաև Ճառագայթային բուժման կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը, և շուրջ մեկ ամսից կհայտարարվի շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ:

Ամփոփելով նախարար Մուրադյանը պատասխանատուներին տվեց մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ խստիվ հետևել աշխատանքների պատշաճ որակի ապահովմանը և հաստատված ժամկետների պահպանմանը, քանի որ նորաստեղծ ծառայություններն ունեն կենսական նշանակություն չարորակ նորագոյացությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ինչպես նաև արդյունավետ բուժման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում