Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականի առաջին 7 ամիսներին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 30.3 տոկոսով՝ համեմատած 2015 թվականի նույն ժամանակահատվածի հետ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարությունը:
Փորձագետները Թուրքիայում զբոսաշրջային հոսքի անկումը շաղկապում են ահաբեկչական սպառնալիքի, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի հետ:
Ընդհանուր առմամբ 2016 թվականի հունվար-հուլիս ամիսներին արտերկրից Թուրքիա այցելել է 14.2 միլիոն զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դա կազմել է 20.5 միլիոն զբոսաշրջիկ:








































