Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ կայացած Չեխիա – Հայաստան (3:0) ընկերական խաղում վնասվածք է ստացել։ Goal.com-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ դերբին։
27-ամյա կիսապաշտպանը վնասվածք էստացել Չեխիայի ընտրանու պաշտպան Մարեկ Սուխիի կոպիտ սահանկման պատճառով ու փոխարինվել առաջին խաղակեսում։ Վերականգնման հստակ ժամկետը դեռևս հայտնի չէ։
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը կայանալու է Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակներում՝ սեպտեմբերի 10-ին։






































