Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բացատրել է, թե ինչու չի շտապում նոր պայմանագիր ստորագրել «Բավարիա»-ի հետ:
«Որևէ ճնշում չեմ զգում: Ակնարկել եմ, որ «Բավարիա»-ի ղեկավարությունը կարող է ցանկացած պահի բանակցություններ սկսել ինձ հետ: Վստահ եմ, որ լուծում կգտնվի:
Անչելոտիի խոսքերն այն մասին, որ իմ տրանսֆերի վաճառքը բացառվում է, մեծ նշանակություն ունեն: Հպարտություն եմ զգում և կփորձեմ արդարացնել մարզչիս սպասելիքները»,- Bild-ը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը:






































